211652_close_icon

Մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների համար կառավարությունը կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով կներկայացնի առաջարկություններ

views-count5449 դիտում article-date 11:58 15-04-2016
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարեց մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և կառավարությունը ներկայացնել համապարփակ առաջարկություն: «Պարոն Մինասյան, ժամկետը կճշտեք, մեզ կտեղեկացնեք, հնարավորինս սեղմ ժամկետում»,- ասաց վարչապետ Հ. Աբրահամյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից մինչև 13-ը քառօրյա պատերազմի և դրան հետևած իրադարձությունների ժամանակ ընկած հատվածում հայկական կողմն ունեցել է 92 զոհ։

Նմանատիպ նյութեր