211652_close_icon
views-count58546 դիտում article-date 22:32 13-04-2016

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հերթական անգամ այցելեց Մատաղիսի և Եղնիկների դիրքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` ապրիլի 13-ին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հերթական անգամ այցելեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու` Մատաղիսի և Եղնիկներ կոչվող զորամասի առաջնագիծ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Խաչատրյանը հանդիպեց հերոս առյուծ-զինվորներին, սպաներին, ինչպես նաև ԵԿՄ կամավորակակններին, որոնց թվում էին Սյունիքի մարզի մեծ թվով կամավորականներ, այդ թվում` Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, Սյունիքի մարզպետի նախկին օգնական ԵԿՄ-ական Զարզանդ Նիկողոսյանը, Քաջարանի և Մեղրու քաղաքապետերը, ովքեր իրենց համաերկրացիների հետ արդեն մի քանի օր է` գտնվում են առաջնագծում ու զիվորների հետ անառիկ են պահում իրենց վստահված սահմանի առաջնագիծը: Մարզպետը դատարկաձեռն չէր եկել. զինվորների համար առաջնագիծ էր բերել մեծ քանակի սննդամթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ: Մարզպետի հետ էին նաև Սյունիքի մարզի մի քանի քաղաքապետեր: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր