Մոսկվայի կենտրոնում կանգնեցրել են Ժիրինովսկու բրոնզե արձանը
Մոսկվայի կենտրոնում կանգնեցվել է Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու` 3 մ բարձրությամբ բրոնզե արձանը:
Արձանի բացմանը ներկա էր նաև հեղինակը` ճարտարապետ Զուրաբ Ծերեթելին, ով նվիրել է այն քաղաքական գործչի 70-ամյա հոբելյանին, որը ապրիլի 25-ին է նախատեսվում: