Խաբարովսկի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ կամավոր
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 7-ին, ժամը 10.55-ին, բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Նվեր Վ.-ն, ով 2012 թ.-ից ՌԴ Խաբարովսկի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 228.1 հոդվածի 3-րդ մասի «գ» կետի մեղադրանքով (Թմրանյութի ապօրինի շրջանառություն):
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]