211652_close_icon
views-count42009 դիտում article-date 18:51 07-04-2016

Երևանում վայրկյանների ընթացքում «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ տեղադրված աղբամանը վերածվեց մոխրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30 –ի սահմաններում Տիգրան Մեծ- Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ, ամբողջությամբ այրվել է «Սանիտեկ» ընկերությանը պատկանող աղբարկղը: Ըստ նախնական տեղեկությունների` կրակը բռնկվել է ծխախոտի մնացորդից: Օպերտաիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և մարել կրակը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր