211652_close_icon
views-count20153 դիտում article-date 09:06 07-04-2016

Թալիշում հակառակորդի ականանետային կրակոցից զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ

Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Գասպարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Նմանատիպ նյութեր