211652_close_icon

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի և Նուրսուլթան Նազարբաևի միջև

views-count5829 դիտում article-date 20:10 06-04-2016
Ս.թ. ապրիլի 6-ին ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև: Նախագահները մտքեր են փոխանակել ս.թ. ապրիլի 7-ին Երևանում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ- Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի մանրամասները: Կողմերը կարևորել են հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:

Նմանատիպ նյութեր