6308 դիտում
09:15 06-04-2016
Կան փաստեր, որ ԻՊ-ի զինյալներ են կռվում Ադրբեջանի կողմից. նրանք թալանում են նաև տեղի բնակիչներին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ.
[b]«Երեկ հայտարարեցիք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են կռվում Ադրբեջանի զինվորների շարքերում: Այս տեղեկատվությունը հաստատող փաստեր կա՞ն:[/b]
Մենք ունենք հիմքեր այդպիսի կարծիք հայտնելու, որովհետև բախումների ժամանակ մեր զինվորները առերեսվել են այնպիսի մարդկանց հետ, որոնք խոսում էին արաբերեն, թուրքերեն և որոնց զգեստը տարբերվում էր: Հիմք ունենք պնդելու, որ այդ ահաբեկիչներն այստեղ են: Ավելին՝ կան որոշ տեղեկություններ, որ քանի որ Արցախի սահմանամերձ ադրբեջանական շրջաններում բնակչությունը գրեթե դատարկված է, փախել են պարզապես՝ լքելով իրենց տարածքները, այդ գրոհայինները այնտեղ մասսայական թալան են իրականացնում և կային նաև բախումներ այնտեղ մնացած բնակչության հետ, բռնաբարության դեպքեր, սպանության դեպքեր և այլն: Եվ սա բնական է, որովհետև ահաբեկիչները և վարձկանները ոչ օրենքի, ոչ բարոյական նորմերի հանդեպ հարգանք չունեն, նրանք զուրկ են այդպիսի բարոյական նորմերից: Մանավանդ որ Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ օգտագործել է բազմաթիվ վարձկաններ և ահաբեկիչներ՝ «գորշ գայլերի», աֆղանական մոջահեդների, չեչեն գրոհայինների, արաբական աշխարհի, Ալ Քաիդայի գրոհայինների: Դա այն է, ինչ մենք տեսել ենք:
[b]Փորձելո՞ւ եք իրավական գնահատական տալ խնդրին:[/b]
Իհարկե տրվելու է: Կարծում եմ միջազգային հանրությունը պետք է արձագանքի: Հիմա, երբ Ադրբեջանը այդպիսի դիվերսիոն ահաբեկչական գործողություններ է կատարում, արդեն իսկ պետք է արձագանք լինի: Ինչը չկա դեռ:
[b]Մինչ այսօր եղած միջազգային արձագանքը դուք պատշաճ և բավարար համարո՞ւմ եք:[/b]
– Համարում ենք, որ կա արձագանք: Բայց այդ արձագանքը պետք է լինի ավելի խսիտ, ավելի հասցեական, որպեսզի ավելի էֆեկտիվ լինի: Մենք անելու ենք ամեն ինչ, որ ագրեսորին պարտադրենք խաղաղություն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6509 դիտում
10:38 24-10-2020
Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ. մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1039 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»