Հայտնի են տանկերի տեսակներ, որոնք ունեցել են հրանետ
Տանկաշինության սկզբնական ժամանակաշրջաններում տանկերը շատ դեպքերում արտադրվում էին միայն գնդացրային զենքով, իսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո փորձեր էին արվում ստեղծելու հրթիռային հիմնական զենքով զինված տանկեր։
Հայտնի են տանկերի տեսակներ, որոնք ունեցել են հրանետ։
Ժամանակակից բանակների զինանոցում այժմ համարյա թե կա միայն մեկ տեսակի տանկ՝ այսպես կոչված հիմնական մարտական տանկը։
Այսպիսի տանկի դերը երկակի է՝ վարել ինքնուրույն մարտական գործողություններ հակառակորդի տանկային ուժերի դեմ և սատարել ռազմական մյուս ենթաուժերին իրենց մարտական խնդիրներում այսպես կոչված «միավորված ուժեր» տակտիկայով։