Բրյուսելի օդանավակայանը այսօր կվերականգնի աշխատանքը
Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանը այսօր` ապրիլի 3-ին, կվերականգնի աշխատանքը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օդանավակայանի գլխավոր գործադիր տնօրեն Առնո Ֆեյստը հայտնել, որ «Զավենտեմ»-ը կկարողանա ապահովել իր բնականոն ուղևորահոսքի միայն 20 տոկոսը, իսկ լիակատար վերականգնումը հնարավոր է միայն ամիսներ անց:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում պայթյուններ էին տեղի ունեցել: Ավելի քան 30 մարդ զոհվել էր, ավելի քան 300-ը վնասվածքներ ստացել:
Ահաբեկչական գործողությունների համար պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: