211652_close_icon
views-count10187 դիտում article-date 20:46 02-04-2016

Առաջիկայում կներկայացնենք ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ ապացույցներ. Դավիթ Բաբայան

Այն, որ ադրբեջանական կողմն է եղել հարձակվողը, շատ հեշտ է ապացուցել: Ապացույցներ ներկայացնելու ենք, բայց սպասելու ենք նաև համապատասխան արձագանքին: Այս մասին Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով NewsBook-ի հարցին, թե հայկական կողմն ունի՞ ապացույցներ, փաստեր, որոնք վկայելու են, որ նախահարձակ կողմը Ադրբեջանն է:  Ըստ Բաբայանի՝ միջազգային կառույցների արձագանքը պետք է բավական կոշտ լինի. «Արձագանքը պետք է լինի ոչ թե մեղմ, այլ բավական կոշտ, որովհետև, երբ, օրինակ, ադրբեջանական կողմը խոցել էր Արցախի պաշտպանական բանակի ուղղաթիռը, որն ուղղակի վտանգ չէր ներկայացնում և չէր պատրաստվում ռմբակոծել կամ մտնել մարտի մեջ, ինչպես արել են խփված ադրբեջանական երկու ուղղաթիռները: Ապացույցներ եղել են, որ Ադրբեջանը խախտել է, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը որևէ պատասխանատվություն չի կրի: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ իրավիճակը պետք է լինի մի փոքր ուրիշ»: Ինչ վերաբերում է հայկական կողմի զոհերի քանակի վերաբերյալ մեր ճշտող հարցին, ԼՂՀ նախագահի խոսնակը տեղեկացրեց, որ այն այս պահին ճշտվում է. «Այս պահին այդ ամենը իմի է բերվում: Իհարկե, մենք որևէ բան չենք պահելու, հստակ ունենք այն, ինչ ունենք»: Բաբայանի տեղեկացմամբ` ադրբեջանական զինուժը փորձել է Թալիշի և Նոր Սեյսուլայի ուղղությամբ որոշ գրոհներ իրականացնել, բայց ամբողջությամբ տապալել է բոլոր նախաձեռնությունները:  Նրա հավելեց, որ Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր և ոչնչացվել են հակառակորդի մի քանի դիվերսիոն խումբ. «Երբ հետ են շպրտվել այդ հարձակումները, այնքան մեծ էր խուճապը, որ փոխանցվել էր քաղաքացիական բնակչությանը և Արցախի Հանրապետությանը սամանամերձ ադրբեջանական գյուղերում սկսվել էր մասսայական արտահոսք: Առնվազն մի քանի տասնյակ զոհեր ունեն»: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը ընդգծեց, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է դպրոց, ինչը կոպիտ խախտում է համարվում միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների: «Որովհետև քաղաքացիական նման օբյեկտները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, չեն կարող լինեն լեգիտիմ թիրախ նույնիսկ պատերազմի ժամանակ: Բայց մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ, իսկ ահաբեկիչների համար ո՛չ օրենք, ո՛չ բարոյական նորմաներ գոյութուն չունեն»,- նշեց վերջինս: Նյութի աղբյուրը `[url=http://newsbook.am/?p=79444%2Farajikayum+knerkayacnenq+adrbejanakan+koxmi+naxahardzak+linelu+veraberyal+apacuycner+davit+babayan&l=am] www.newsbook.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր