7704 դիտում
09:05 02-04-2016
Այդ մաքրամաքուր, մեր օրերի համար ինչ-որ տեղ անսովոր, միամիտ ու տարօրինակ մարդկանց վրա ինչպե՞ս է ձեռք բարձրանում. մարդիկ ցնցված են Կարեն Վարդանյանի սպանությունից
Հասարակակական փորձագետ Կարեն Վարդանյանին ճանաչող մարդիկ, շատերն էլ՝ միայն դեմքով, ցնցված են նրա [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/01/81176/]սպանությունից[/url]: Facebook-ն ուղղակի լեփ-լեցուն է Կարենի համար ափսոսանքի ու ցավի գրառումներով: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
[b]Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյան
[/b]
Ողբերգական մահով իր լուսավոր կյանքն ավարտած Կարեն Վարդանյանին առաջին անգամ ճանաչեցի սահմանադրական բարեփոխումների առնչությամբ բանավեճերի ընթացքում: Ինձ ապշեցնում էր այդ երիտասարդի նվիրված սոցիալիստ լինելը: Որևէ հարցում ինձ հետ համաձայն չէր, սակայն քննադատում էր համով, առանց չարության՝ հընթացս հիշեցնելով, որ շուտով կհաղթանակի սոցիալիզմը: Իշխանություններին քննադատում էր անխնա, սակայն մտավորականին և իր Հայրենիքը սիրող Մարդուն բնորոշ կեցվածքով:
Շուտով դարձանք միմյանց գնահատող գաղափարական հակառակորդներ: Վերջերս պարբերաբար զանգահարում կամ հաղորդագրություններ էր ուղարկում, որպեսզի հանդիպի և փոխանցի իր նոր գիրքը, և որքան եմ ցավում, որ հիվանդության և այլ ոչ այնքան լուրջ պատճառներով ժամանակ չգտա Կարենին հանդիպելու համար: Ցավալի է, այդ մաքրեմաքուր, մեր օրերի համար ինչ-որ տեղ անսովոր, միամիտ ու տարիօրինակ մարդկանց վրա ինչպե՞ս է ձեռք բարձրանում: Էդ վիժվածքները հասկանո՞ւմ են, որ ամայացնում են մարդկային ցեղը, որ կմնան միայն այնպիսիք, որ վաղն էլ իրենց զավակների հետ անխուսափելիորեն այդպես կվարվեն: Աստված հոգին լուսավորի...
Հ.Գ. Թեպետ պատեհ չէ, բայց նկատեմ, որ ժամանակն է վերանայել բռնագանձման ոչ ենթակա գույքի ցանկը: Մարդու միակ և նվազագույն արժեքով կացարանը չի կարող դառնալ կալանքի առարկա: Հակառակ դեպքում մարդիկ մի քանի հարյուր հազարի դրամի տուգանքը մարելու հնարավորությունից զրկված լինելու արդյունքում դիմում են զանազան վտանգավոր հնարքների: Ցավոք, սա, թերևս, միակ դեպքն է, երբ Կարենը ի վիճակի չէ իր հերթական անհամաձայնությունը հայտնել...
[b]Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ
[/b]
Չգիտեմ էլ , թե ինչ գրեմ Կարենի մասին: Մեկ տարի առաջ Կարենին հանեցի ընկերներիս ցանկից: Չեք հավատա, եթե ասեմ պատճառը.Կարենն այնքան հարց էր տալիս, որ անհնար էր այդքանին պատասխանելը: Անպատասխան էիր թողնում՝ մեղադրում էր, նեղվում էր: Ուղղղակի պետք է ոչինչ չանեիր ու իրեն պատասխանեիր: Ես երբեք չեմ կիսել նրա սոցիալիստական գաղափարները, ինչպես որ ինքը չէր կիսում իմ գաղափարները: Բայց մեր զրույցը, բանավեճը երբեէ այդ դաշտում չի եղել: Ես հարգել եմ Կարենի աշխարհաճանաչողությունը ու երբեք փորձ չեմ արել այն փոխել կամ հակառակում համոզել:
Վերջին անգամ հանդիպեցինք մեկ ամիս առաջ՝ Ծաղկաձորում, Դանիել Իոաննիսյանի միջոցառման ժամանակ: Կարենը խոստովանեց, որ իր համար հայտնագործծել է ինձ ու չթաքցեց, որ տպավորված էր կոնֆլիկտների վերլուծությանը ու արտաքին քաղաքականությանը նվիրված իմ դասախոսությունից: Ինչպես շատերին է արել՝ սիրով ու հպարտությամբ նվիրեց իր տպագրած գիրքը Սահմանադրության մասին: Որպես հեղինակ վերին աստիճանի ջերմ խոսքերով մակագրեց ու ստորագրեց այն:
Շատ ջերմ բաժանվեցինք: Հարցրեց՝ կարո՞ղ է պարբերաբար հանդիպել, այցելել մեր Ինստիտուտ: Պատասխանեցի՝ անշուշտ, Կարեն ջան: Նրան թվում էր, թե ես պարզապես չեմ ցանկացել շփվել իր հետ: Չգիտեր, որ ՖԲ-ում ընկերների ցանկից հանել էի, որովհետեւ նրա հարցերի տարափից արդեն անելանելիությունից չգիտեի ինչ անել: Ծաղկաձորում պատմեցի իրական պատճառը...
Պարզվեց՝ նույնքան հետաքրքրասեր ու հարցախեղդ անող եղել է բոլորի հետ շփումներում: Երբեմն նույնիսկ սադրում էր՝ թե այդ ինչպես է պատահում, որ ինձ տարբեր տեղեր են հրավիրում ելույթ ունենալու, իսկ իրեն՝ ոչ մի տեղ: Պարզապես ուզում էր բանաձեւը իմանալ, ոչ թե նախանձում էր... Բացատրեցի, որ փորձագետ լինելու համար ինքնահռչակումը կամ ՖԲ-ում ստատուսներ գրելը բացարձակ կարեւոր պահանջը չէ, պետք է հոդվածներ գրել, գրքեր գրել: Ու նա սկսեց դա անել ու պատիվ ունեցա իր առաջին նվերն ընդունելու...
Թափթփուկ, անդաստիարակ մի քանի լակոտի պատճառով կիրթ, ինտելեկտուալ տղա կորցրեցինք: Հարցերի քայլող պարկ.... Ու հիմա եմ հասկանում, որ ի տարբերություն շատերի, որոնք ամեն ինչի պատասխանն ունեն ու հարցեր չունեն, Կարենը ճիշտ հակառակն էր՝ միայն հարցեր, հարցեր, հարցեր: Իսկ այդպիսի մարդիկ շատ քիչ են ու նրա բացակայությունը թեկուզեւ այդ առումով շատ զգալու ենք:
Նաեւ շատ տխրում եմ, որ միշտ ժպտերես այդ տղան մի երջանիկ կայնք էլ չի ապրել՝ շատ լուրջ բաների պակաս է ունեցել. մանկուց՝ հոր, մեկ տարուց ավել էլ՝ մոր, ընտանեկան ջերմության: Ու փոխանակ երջանիկ լինելու, ինչի իրավունք ուներ, այսպես ջահել-ջիվան, լիքը անպատասխան հարցերով ու չիրականացած երազներով հեռացավ... Աստծո լույսն իջնի շիրիմիդ, Կարեն...
[b]Տիգրան Քոչարյան, բլոգեր
[/b]
Մարդ ինչ աստիճանի տականք պետք ա լինի, որ Կարենի կյանքը խլի, Կարեն Վարդանյանի նման միամիտ, անմեղ, անշառ ու պարզերես մարդուն սպանի...
Անասուններ ինչ ա արել էտ տղեն ձեզ, էտ բնակարանն էր թե մի քանի հազար դոլար, որ չեք վայելելու, մռազներ
Ինչքան ցինիկ պետք ա լինել, որ գառաժում դիակը թաքցնելուց հետո, նստում են ու Կարենի անունից չեքին են անում Դուբայում..
Սուկի, տվարի....
Կարեն ջան, Աստված անմեղ ու անշառ հոգիդ լուսավորի....
Նմանատիպ նյութեր
11960 դիտում
23:07 24-03-2017
Աշխարհի 5 անսովոր ու տարօրինակ օձերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
475 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի
637 դիտում
14:34 25-11-2024
Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումներ կայացնելուց. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին
760 դիտում
14:28 25-11-2024
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման