Վաշինգտոնում Էրդողանի ելույթից առաջ անկարգություններ են տեղի ունեցել. տեսանյութ
Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Fox News-ը` Բրուքինգսի ինստիտուտի շենքի մոտակայքում, որտեղ պետք է ելույթ ունենար Էրդողանը, հավաքվել են «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության կողմնակից ցուցարարներ, ովքեր տարատեսակ կարգախոսներ են վանկարկել:
Ծեծկռտուքը սկսվել է այն պահին, երբ Էրդողանի թիկնապահները փորձել են ցրել ցուցարարներին: Բախմանը միջամտել է տեղի ոստիկանությունը, որին հաջողվել է հարթել իրավիճակը:
Էրդողանի թիկնապահները փորձում էին միջոցառումից դուրս բերել Թուրքիայից եկած անկախ լրագրողին, ով հավատարմագրված է եղել, նշում է [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=1354] «Հայ-Էկվադորական Բարեկամություն»[/url] հասարակական կազմակերպության կայքը: