Ցմահ դատապարտյալ է մահացել` հրաժարվելով արյան փոխներարկումից
Այս գիշեր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է ցմահ դատապարտյալ Հենրիկ Հովնիկյանը, ով գտնվում էր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:
Այնտեղից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեցին, որ ցմահ դատապարտյալի մոտ ախտորոշվել էր սակավարյունություն, սակայն վերջինս հրաժարվել էր արյան փոխներարկումից` լինելով «Եհովայի վկա» և կազմակերպության անդամ:
Հիշեցնենք, որ Հենրիկ Հովնիկյանը, ով ցմահ դատապարտվել էր փաստաթղթերի կեղծման, առևանգման և շահադիտական դրդումներով «Ավիասերվիսի» տնօրենին խեղդամահ անելու մեղադրանքով, չէր ընդունում իր մեղքը և անգամ բաց նամակ էր գրել ՀՀ նախագահին: