211652_close_icon
views-count14080 դիտում article-date 12:13 31-03-2016

Հերթական ողբերգական դեպքը՝ բանակում. 19-ամյա զինծառայող է մահացել. մանրամասներ

Մարտի 30-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը՝ անգիտակից վիճակում` էլեկտրահարված: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից: Ս. Մանուկյանն Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նա զորակոչվել էր 2015 թվականի 1-ին, Լոռու մարզի գյուղերից էր և ծառայության էր անցել Արարատի մարզի զորամասերից մեկում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար։

Նմանատիպ նյութեր