1186 դիտում
17:14 29-03-2016
ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մարտի 29-ին Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդն Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ- ում ՀՀ Աժ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների հիշատակը:
ԵԽԽՎ պատգամավորը եղել է նաեւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող լուսանկարներին եւ փաստաթղթերին:
ԵԽԽՎ-ի պատգամավորը նաեւ գրառում է կատարել «Պատվո հյուրերի» հուշամատյանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2144 դիտում
21:00 23-06-2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
1015 դիտում
18:50 12-12-2023
ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այս բաժնից
2266 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր