211652_close_icon
views-count3748 դիտում article-date 20:21 28-03-2016

Կուբային պետք չեն Օբամայի նվերները. Ֆիդել Կաստրո

Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցին Կուբա և հայտնել, որ Կուբային նվերներ պետք չեն «կայսրությունից»: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը: Սպառնալիքով նամակը Ֆիդել Կաստրոն հրապարակել է պետական ԶԼՄ-ներում` «Եղբայր Օբամա» վերնագրով: Հիշեցնենք, որ 88 տարվա մեջ ԱՄՆ-ի նախագահի առաջին այցն էր Կուբա: Օբաման չի հանդիպել Ֆիդել Կաստրոյի հետ, սակայն մի քանի անգամ հանդիպել է նրա կրտսեր եղբորը` Ռաուլ Կաստրոյին, ով Կուբայի ներկայիս առաջնորդն է:

Նմանատիպ նյութեր