36631 դիտում
14:44 26-03-2016
«Ֆուտզալ Բիզնես լիգա».Եթե պատգամավորների մոտ ստացվում է ուրիշի փոխարեն քվեարկել, ապա այսօր նրանց խաղը լրագրողների մոտ չանցավ և ջախջախվեցին . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց «Ֆուտզալ Բիզնես լիգա» սիրողական մրցաշարի 2-րդ տուրի հանդիպումը` Հայաստանի լրագրողների հավաքականի եւ ՀՀ Ազգային Ժողովի թիմի միջեւ:
Մեծ հաշվով, պայքար չստացվեց. լրագրողների թիմի առավելությունն ակնհայտ էր, որն էլ արտացոլվեց հաշվում` 14:2: Ազգային Ժողովի թիմի կազմում իրենց վատ չդրսեւորեցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: ԱԺ թիմի կազմում խաղին մասնակցեցին նաեւ պատգամավորներ Կարեն Ավագյանը, Կորյուն Նահապետյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Սա լրագրողների թիմի 2-րդ անընդմեջ հաղթանակն էր մրցաշարի A խմբում: Առաջին խաղում լրագրողները հաղթել էին «Վեգային»` 8:7 և այժմ գործնականում ապահովեցին իրենց տեղը հաջորդ փուլում: Խմբի վերջին խաղում լրագրողները կհանդիպեն «Կոկա-կոլայի» թիմի հետ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 431+
431+
Նմանատիպ նյութեր
3122 դիտում
13:20 16-02-2017
«Ֆուտզալ Բիզնես լիգա» հավաքականը ջախջախեց Թուրքիայի հավաքականին
2113 դիտում
21:29 26-01-2021
Ֆուտզալ. Արմենիա TV-ն կցուցադրի Ռուսաստան-Հայաստան խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4388 դիտում
22:48 19-12-2016
Սպորտի նախարարությունը պարգևատրել է «Ֆուտզալ բիզնես լիգայի» մրցաշարի մրցանակակիրներին
Այս բաժնից
2461 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2812 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4120 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային