4114 դիտում
13:53 26-03-2016
Արարատի մարզում Համլետն անչափահաս աղջկան մանրադրամներ տալով՝ նրա նկատմամբ տարբեր օրերի սեռական բնույթի գործողություններ է կատարել
Համլետ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1 ամիս շարունակ իրենց հարևանությամբ բնակվող, 14 տարին չլրացած Է.-ի անօգնական վիճակն օգտագործելով՝ նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ, այն է` համոզված լինելով, որ մանկահասակության պատճառով աղջնակը չի գիտակցում իր հանցավոր գործողությունների բնույթն և նշանակությունը, հետևապես նաև դիմադրելու և պաշտպանվելու անհրաժեշտությունը, իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով, մանրադրամ խոստանալով շահագրգռել է և կանչել իրենց բակ, այնուհետև տարել իրենց տնամերձ հողամասի վերջնամասում գտնվող ծառերի տակ եւ անառակաբարո գործողություններ կատարել:Եվ այդպես՝ մի քանի անգամ տարբեր օրերի:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
397 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
544 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
925 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ