211652_close_icon
views-count1060 դիտում article-date 09:27 26-03-2016

ԱՄՆ ԿՀՎ-ն հրապարակել է երկրների վարկանիշները. Հայաստանում արձանագրել է 5.6% սպառողական գնաճ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) հրապարակել է երկրների վարկանիշը՝ ըստ 2015 թվականին սղաճի մակարդակի։ Պետությունները դասավորված են գնաբարձրացման տեմպերի աճման կարգով։ Այսպիսով՝ առաջին հորիզոնականներում այն երկրներն են, որտեղ արձանագրվել է գնանկում։ Առաջին հորիզոնականում Լիբանանն է, որտեղ 2015 թվականին գրանցվել է գների 3.5 տոկոսի չափով իջեցում։ Առաջատարների հնգյակում են Հյուսիսային Մարիանյան կղզիները (–2.5%), Աֆղանստանը (–1.9%), Հունաստանը (–1.4%) և Շվեյցարիան (-1.1%)։ 226 երկրներից կազմված վարկանիշային աղյուսակում Հայաստանը 182-րդ տեղում է։ Մեր երկրում ԿՀՎ-ն 2015 թվականին արձանագրել է սպառողական գների 5.6 տոկոս աճ։ Իրանը 215-րդ տեղում է (15.3), Թուրքիան՝ 193-րդ (7.50), Վրաստանը՝ 157-րդ (4.1), Ադրբեջանը՝ 150-րդ (3.9)։ 226 երկրներից կազմված վարկանիշային աղյուսակի վերջին տեղում Վենեսուելան է։ Ավելի վաղ երկրի տնտեսությունում արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել՝ ապրանքների դեֆիցիտի և գնաճի ֆոնին։ Նրանից մեկ հորիզոնականով առաջ է Ուկրաինան, որտեղ մեկ տարում սպառողական ապրանքների գները բարձրացել են 49 տոկոսով։ ԿՀՎ վերլուծաբանների գնահատմամբ՝ ԱՄՆ-ը 43-րդ տեղում է (0.2%), Ռուսաստանը՝ 216-րդ (15.4%)»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր