1553 դիտում
20:10 22-03-2016
ՀՎԿ-ն ունի իր սկզբունքային առաջակներն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Hartak.am
[color=#CC0000]Hartak.am հարց ուղղեց «Հայկական Վերածնունդ» կուսակցության տեղեկատվական և քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանին:[/color]
[b]Պարոն Առաքելյան, այսօր մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ 8 կուսակցություններ և նույն թվով հասարակական կազմակերպություններ նոր Ընտրական օրենսգրքի հետ կապված մի շարք կետեր են առաջարկել : Այս առումով, ի՞նչ դիրքորոշում ունի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը :[/b]
- «Հայկական վերածնունդ» կուսակցությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ, ավելին՝ մենք պաշտոնապես հրապարակել ենք 5 սկզբունքային առաջարկներ, առանց որոնց հաշվի առնելու հնարավոր չէ ունենալ ժողովրդավարական չափանիշներին գոնե մոտ Ընտրական օրենսգիրք:
Ինչ վերաբերում է տարածված հայտարարության մեջ տեղ գտած կետերին, ապա պետք է նշեմ, որ դրանք ընդհանուր առմամբ համապատասխանում են մեր մոտեցումների հետ, սակայն միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ մենք առաջարկում ենք Ընտրական օրենսգրքի բարելավման ևս երկու կետ, որոնք սկզբունքային են մեզ համար:
Առաջին՝ ընտրությունների արդյունքների ամփոփում ընտրատարածքային հանձնաժողովների միջոցով: Ավելին՝ յուրաքանչյուր տեղամասի և ընտրատարածքային հանձնաժողովի համար նախատեսել ժամանակային սահմանափակումներ` մինչև 500 ընտրողի համար 3 ժամ, մինչև 1000 ընտրողի համար 6 ժամ, մինչև 2000 ընտրողի համար առավելագույնը 8 ժամ:
Երկրորդ՝ մենք կողմ ենք քվեարկությանը մասնակցող անձանց էլեկտրոնային մատնահետքի, այլ ոչ թե թանաքոտման միջոցով նույնականացմանը՝ մասնակցողի լուսանկարի ցուցադրմամբ և անհրաժեշտ ենք համարում, որ բոլոր ընտրողները ապահովված լինեն ID քարտերով:
Աղբյուրը` [url=http://hartak.am/arm/n-56240]HARTAK.am[/url]
Նմանատիպ նյութեր
27311 դիտում
23:08 18-01-2017
Արտակ Ավետիսյան. ՀՎԿ-ի հետ միանշանակ կգրանցենք հաջողություն. Hartak.am
2438 դիտում
09:45 03-11-2016
ՀՎԿ-ին միացած փոքր կուսակցությունները ՀՎԿ համագումար հրավիրելու գումար չունեն. «Ժամանակ»
2295 դիտում
13:19 29-03-2016
ՀՀ ՄԻՊ առաջարկությունները ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ
Այս բաժնից
766 դիտում
09:14 03-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
799 դիտում
23:54 02-02-2025
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի խորհրդանիշ է․ Տիգրան Ավինյան
949 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում