Ինչո՞ւ է «Երգի պետական թատրոնի» շենքի ետնամասում Դավիթը դանակահարել Հովհաննեսին
Դավիթ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Խանջյան փողոցի 13Ա հասցեում գտնվող «Երգի պետական թատրոնի» շենքի ետնամասում իր ընկերոջ` Գևորգ Յախշինյանի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Հովհաննես Ղազարյանի և Տիգրան Հունանյանիօ հետ, որի ընթացքում Դավիթ Գասպարյանը իր մոտ եղած ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է Հովհաննես Ղազարյանի որովայնին և վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ թափանցող վերքի վերքի ձևով:
Այսինքն նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: