Սիրիան սկսել է միրգ-բանջարեղեն արտահանել Ռուսաստան
                        Սիրիան միրգ-բանջարեղենի առաջին մատակարարումն է սկսել դեպի ռուսական շուկա, հայտնում է Коммерсант թերթը:
Սիրիական «Ադիք Յուրաղ» ներկրող ընկերության գլխավոր տնօրեն Ասլան Փանեշի խոսքով՝ նախորդ շաբաթ Նովոռոսիյսկի նավահանգիստ է հասել շուրջ 3 հազար տոննա ապելսինի, լիմոնի, գրեյփֆրութի, լոլիկի և կաղամբի երկրորդ խմբաքանակը:
Ընկերությունը ծրագրել է շաբաթական մինչև 5 հազար տոննա միրգ-բանջարեղեն արտահանել Ռուսաստան: 
Այդուհանդերձ, ինչպես նշում են փորձագետները, ընկերության համար շատ դժվար կլինի գործարքներ կնքել ռուսական խոշորագույն առևտրի ցանցերի հետ, քանի որ Սիրիայում իրավիճակն անկայուն է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

