211652_close_icon
views-count2945 դիտում article-date 19:37 21-03-2016

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 21-ին հանձնաժողովի նախագահների, տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են 3-րդ նստաշրջանի երկրորդ նիստի օրակարգում ներառված օրենքների նախագծերը: Օրակարգում ներառված նախագծերը գյուղատնտեսական ոլորտից էին: Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը համապատասխան հաղորդումներ է ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը՝ 11:00-ին:

Նմանատիպ նյութեր