211652_close_icon
views-count21263 դիտում article-date 18:58 21-03-2016

Արտակարգ դեպք Ծաղկաձորում. «էլեգանտ» հյուրանոցի տարածքում շունը կծել է ազգությամբ ռուս, 37-ամյա զբոսաշրջիկին

Երեկ` մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Հրազդան բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժին, որ աջ նախաբազկի կծած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացուհի: Ինչպես հայտնում էէ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը` համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը ազգությամբ ռուս, Ղազախստանի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա Յուլյա Կրիվուլինան է, ով հանգստանալու նպատակով այցելել է Ծաղկաձոր և ժամանակավորապես բնակվում է «էլեգանտ» հյուրանոցում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Յ. Կրիվուլինային «էլեգանտ» հյուրանցի հարակից տարածքում կծել է շունը: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր