35751 դիտում
18:15 21-03-2016
Հայտնի ֆիլմի հերոսի` Մուրադի նման, «ո՞վ պետք է կատաղի» Հանրապետական պատգամավոր «ընկեր Մուրադի» վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազգային ժողովի որոշ պատգամավորների թողնես` կուրծք ծեծելով ամպագոռգոռ հայտարարություններ կանեն, թե իրենք հարգում են օրենքը և իրենց համար օրենքից այն կողմ ոչինչ չկա:
Միայն այս տարի ճանապարհային ոստիկանությունը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկել մեծ թվով պատգամավորների, նախարարների, ուժային կառույցների ներկայացուցիչների:
Ճանապարհային ոստիկանությունը այդ ամենից հետո հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները:
Կանոնները չխախտելու մեջ է մտնում նաև այն, որ տրանսպորտային միջոցի դիմապակու առջևի աջ հատվածի ներքևի մասում պետք է փակցված լինի տեխզննման կտրոնը: Վարորդն էլ ավտոմեքենան պետք է վարի պարտադիր ամրագոտին կապած:
Երեկ` Սարի-Թաղում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես էր Lexsus մակնիշի 016 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու, իսկ դիմապակու վրայից էլ բացակայում էր տեխզննման կտրոնը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է ՀՀԿ անդամ Մուրադ Մուրադյանին:
Հիմա, որ ճանապարհային ոստիկանները բռնեն` հայտնի ֆիլմի «Մուրադի օրինակով կատաղեն» ու պատգամավորին վարչական պատասխանատվության ենթարկեն, նա էլ է՞ փորձելու ԱԺ մեկ այլ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի նման ընկնել ցայտնոտի մեջ ու մի իսկական շոու սարքել:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
3117 դիտում
17:47 13-12-2015
Ժերար Պիկե. Արբելոան ինձ ընկեր է համարում, բայց նա ինձ ի՞նչ ընկեր
86078 դիտում
09:38 14-08-2017
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզի «Մուրադի քար» կոչվող տարածքում. ծեծկռտուք՝ մի խումբ քաղաքացիների և փաստաբանի միջև