1748 դիտում
17:00 07-01-2016
Ճանապարհաշինական ընկերությունները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիությունն ապահովելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության 35 ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները հանրապետության տասը մարզերում շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով:
Գործի են դրվել համապատասխան բոլոր մեքենա-մեխանիզմները, ամբողջ բանվորական աշխատուժը: Չնայած եղանակային դժվարություններին, ճանապարհաշինարարներն արել են հնարավորինը, որպեսզի ավտոճանապարհները լինեն երթևեկելի: Ճանապարհի երթևեկելի հատվածների անցանելիությունը ապահովելուց հետո ճանշինների աշխատակիցներն իրականացրել են նաև կողնակների մաքրման և ճանապարհների երթևեկելի մասերի լայնացման աշխատանքներ:
Հունվարի 7-ի դրությամբ հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները հիմնականում բաց և երթևեկելի են։
Սաստիկ բքի և ուժեղ մառախուղի պատճառով շարունակում են փակ մնալ միայն Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։
Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ 010)56-25-33 հեռախոսահամարով, որով քաղաքացիները կարող են լրացուցիչ տեղեկություն ստանալ տվյալ պահին միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ:
[b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
2301 դիտում
18:41 21-03-2016
Ճանապարհաշինական ընկերությունները աշխատում են արտակարգ ռեժիմով. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
878 դիտում
14:51 25-11-2016
Ճանապարհաշինական ընկերությունները շուրջօրյա հսկողություն են իրականացնում
3286 դիտում
20:03 25-11-2016
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները
Այս բաժնից
2257 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
709 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
655 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի