14230 դիտում
20:29 19-03-2016
100 ուսանող 6 բուհերից գտել են ուղղությունը. Մեկնարկեց «Compass» միջբուհական-ուսանողական աշխատաժողովը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բուհի միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում իր աշխատտանքներն է սկսել «Compass» միջբուհական-ուսանողական աշխատաժողովը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող երկօրյա աշխատաժովը մարտի 19-ին և 20-ին հնարավորություն կտա հայաստանյան 6 համալսարանների թվով 100 ուսանողների մասնակցել տարբեր պրակտիկ դասախոսությունների և սեմինարների, որոնք կվարեն տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի համալսարաններից: Ի սկզբանե ներկայացված 800 դիմումների հիման վրա ընտրվել են 100 մասնակիցներ, որոնք աշխատաժողովի ավարտին կստանան մասնակցության վկայականներ:
«Ուղղությունները շատ են, որոշողը՝ դու»:
Այս կարգախոսով է առաջնորդվում «Compass» միջբուհական-ուսանողական աշխատաժողովը, որի ընթացակարգն ու թեմաները նախապես ընտրվել են մասնակիցների կողմից:
Աշխատաժողովի մեկնարկը տրվեց բացման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ Սևակ Խաչատրյանը և Գագիկ Վարդանյանը:
«Արդեն ավանդույթ է դարձել մեր կողմից այսօրինակ ծրագրերի իրականացումը, և Ուսանողների ուսումնագիտական մակարդակի բարձացմանն ուղղված միջոցառումների անցկացումը. կրթական որակների բարելավումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեցտարի բարձրանում է ուսանողների մասնակցության աստիճանը»,- ողջույնի խոսքում նշեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը և հանդսավորությամբ հայտարարեց աշխատաժողովի մեկնարկը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Վերջինս կարևորեց նման ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են ուսանողների մոտ պրակտիկ գիտելիքների և հմտությունների բարձրացմանը:
Աշխատաժողովի մեկնարկային դասախոսությունն անցկացրեց Ֆուլբրայթի կրթաթոշակակիր պրոֆեսոր Փիտր Թումանոֆը, իսկ առաջիկա 2 օրերին աշխատաժողովի մասնակիցները կմասնակցեն առաջատար մասնագետների կողմից անցկացվող բանախոսությունների, բազմաբնույթ սեմինարների և խաղ-վարժությունների:
Այս աշխատաժողովի կազմակերպման կարևոր բաղադրիչներից է առցանց մասնակցության հնարավորությունը, որի շրջանակներում 1-ին ուսանողական ալիքը ուղիղ եթերով հեռարձակում է աշխատաժողովի ողջ ընթացքը և հնարավորություն է տալիս բոլորին համացանցի միջոցով հետևել աշխատաժողովի ողջ ընթացքին:
Առցանց հղումը ներկայացնում ենք ստորև.
[color=#EF2929]
https://www.youtube.com/user/NarXozTV/live[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
10484 դիտում
12:27 29-04-2018
Մեկնարկեց «Ուսանողական զարթոնք. մեր վերջին քայլը» խորագրով ուսանողական քայլերթը. Tert.am
1594 դիտում
10:42 07-11-2015
Ավարտվել է միջբուհական մարզամշակութային «Ունիվերսիադա-2015» ուսանողական փառատոնը. ֆոտոռեպորտաժ