3046 դիտում
07:58 25-09-2015
Նախկին ոստիկանապետի որդու ընկերությունը սնանկ է ճանաչվել. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է. «Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ընկերությունը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։
Մեր տեղեկություններով ընկերությանը սնանկ է ճանաչվել «Ամերիա» բանկի պահանջով։ Հոլդինգը իր մեջ ներառում է երեք բրենդներ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը. «Վերանդա» ռեստորանային համալիրը և Էքսկլյուզիվ ապրանքների ներմուծմամբ զբաղվող «Ֆուդ լիդեր» ընկերությունը։ Նազարյանի որդու ընկերության պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է դեկտեմբերի 1-ին։
Սակայն հարց է, թե սնանկացման արդյունքում պարտատերերը կկարողանա՞ն հետ ստանալ իրենց պարտքը։ Մեր տեղեկություններով այս պահին «Բիզնես լիդեր հոլդինգ» ընկերությունը միայն մեկ անշարժ գույք ունի իր հաշվին գրանցած, այն է Մարգարյան ինստիտուտի նախկին ճաշարանի տեղում գործող կահույքի խանութի շենքը։ Հիշեցնենք, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետները սկսեցին փակվել հենց Ներսես Նազարյանի պաշտոնանկությունից հետո՝ 2013 թվականի մայիսից սկսած»։
Նմանատիպ նյութեր
5327 դիտում
10:14 19-03-2016
Նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի «Գրեյթ Վելլի» ընկերությունը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»
6713 դիտում
10:07 25-11-2016
Միխայիլ Բաղդասարովի «Միկա Քորփորեյշնլ» ընկերությունը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»
4170 դիտում
09:41 25-05-2017
ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան