211652_close_icon
views-count1537 դիտում article-date 23:59 27-06-2014

«Happy» երգի հեղինակ Ֆարել Ուիլյամսը հրավիրվել է ամերիկյան կինոակադեմիայի կազմ

Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիան առաջիկայում կըդլայնվի շուրջ 271 նոր ներկայացուցչով: 1927 թվականին հիմնադրված և ողջ աշխարհին իր նախաձեռնած ամենամյա Օսկարի մրցանակաբաշխությամբ հայտնի կինոակադեմիան իր կազմ է հրավիրել զվարճանքի արդյունաբերության 271 ներկայացուցչի: Հրավիրվածների թվում են նաև ավելի վաղ «Happy» երգի համար «Օսկարի» առաջադրված երգիչ Ֆարել Ուիլյամսը և 2008-ին՝ Շոն Պենի «Վայրի պայմաններում» ֆիլմում հնչող «Guaranteed» երգի համար առաջադրված «Pearl Jam» խմբի մենակատար Էդի Վեդերը: [url=http://http://www.gazeta.ru/culture/news/2014/06/27/n_6264445.shtml]www.gazeta.ru[/url]

Նմանատիպ նյութեր