ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը սնանկ է ճանաչվել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը հունվարի 26-ին սնանկ է ճանաչվել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով։ Պատգամավորի պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է մայիսի 12-ին Վեդիի դատարանում։
Նշենք, որ նրան պատկանող «Շահումյանի գինու-կոնյակի» գործարանը անցյալ տարի խաղող է մթերել քաղցրաշենցիներից և 450 ընտանիքի դեռևս չի վճարել հանձնած բերքի գումարը։ Ինքը՝ Յուվեցի Կարոն, հայտարարել է, որ իրեն պատկանող գործարանի տարածքը վարձակալել է Ավետիք Սարգսյանը, և նա էլ գյուղացիներից խաղող է մթերել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։