Մոսկվայում պատրաստվում են Ջոն Քերրիի ու Վլադիմիր Պուտինի հանդիպմանը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստան կատարելիք այցի շրջանակներում հնարավոր է հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն:
Նա հավելել է, որ բացի այդ, ռուսական կողմը ցանկություն ունի քննարկել Քերրիի հետ Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ուղղորդման առնչվող հարցեր:
«Ակտուալ հարցերից, առաջին հերթին, պետք է առանձնացնել Սիրիայի հակամարտությունը, նրա խաղաղ կարգավորման գործընթացին ուղղված մեր ջանքերը»,-ընսգծել է Պեսկովը: