slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Տարոն Մարգարյան. «Մեր թերություններն առաջինը մենք պետք է վերհանենք և շտկենք»
211652_close_icon

Տարոն Մարգարյան. «Մեր թերություններն առաջինը մենք պետք է վերհանենք և շտկենք»

views-count1163 դիտում article-date 14:32 16-03-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի վերահսկողության վարչության աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել է 2015 թվականին վարչության կողմից կատարած աշխատանքների հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվության մասով քաղաքապետն իր հստակ դիտարկումներն է արել: «Վերահսկողության վարչությունն այն օղակն է, որը պետք է հետևողական լինի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մեր գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքների նկատմամբ: Ու ձեր առաջնահերթություններից մեկն էլ պետք է լինի թերացումները վերհանելը: Եղեք ավելի ուշադիր և տարբեր օղակներում նկատված թերացումները ներկայացրեք պատասխանատուներին, որ աշխատանքներ տանեն դրանց շտկման ու վերացման ուղղությամբ: Մեր թերություններն առաջինը մենք պետք է վերհանենք ու շտկենք, ոչ թե սպասենք, որ մեկ ուրիշն այն նկատի և մատնացույց անի»,- ընդգծել է քաղաքապետը: Գոհունակություն հայտնելով մանկապարտեզներում սննդի որակի և պահպանման պայմանների ուղղությամբ վարչության կողմից իրականացվող մշտական հսկողության արդյունքներից՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել նաև մայրաքաղաքի ներառական կրթության և գիշերօթիկ դպրոցներ մատակարարվող սննդի որակը: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է վերահսկել նաև մանկապարտեզներում հերթագրման էլեկտրոնային համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովումը: «Այս մասով եղեք հետևողական և ուշադիր, որ իրենց հերթին սպասող բոլոր երեխաները ճիշտ ժամանակին ընդունվեն մանկապարտեզ» ,- նշել է քաղաքապետը: Անդրադառնալով համատիրությունների աշխատանքին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրություններ սկսել նաև դրանց գործունեության ուղղությամբ: «Համատիրությունների աշխատանքը պետք է լինի թափանցիկ և վերահսկելի: Սա այն օղակն է, որ մշտական կապի մեջ է բնակչության հետ և պարտավոր է հաշվետու լինել մեր համաքաղաքացիներին: Մանրակրկիտ ուսումնասիրեք համատիրությունների գործունեությունն ու վերհանեք բոլոր այն թերացումները, որոնք առկա են այդ կառույցների աշխատանքում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Բնակիչների դիմում-բողոքների ուսումնասիրման աշխատանքների մասով էլ քաղաքապետը հանձնարարել է դրանցում բարձրացվող խնդիրները դասակարգել ըստ ոլորտների, ինչը հնարավորություն կտա առավել հստակ պատկերացնել, թե հատկապես որ ոլորտների աշխատանքներում կա թերացումների վերացման առաջնահերթ անհրաժեշտություն: «Քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերով բնակիչների կողմից ստացվող ահազանգերի հետ կապված շարունակեք հետևողական հսկողությունն ու հետևեք, որ բարձրացվող խնդիրներն անպայման լուծում ստանան: Նաև ըստ ոլորտների դասակարգեք բարձրացվող խնդիրները, քանի որ դա գործնականում կնպաստի, որ տեսնենք, թե հատկապես որ օղակներում ունենք բացեր, որոնք անհրաժեշտ է արագ շտկել»,- ընդգծել է քաղաքապետը: Ամփոփելով վարչության 2015թ. հաշվետվությունը՝ քաղաքապետը դրական է գնահատել կատարված աշխատանքները:

Նմանատիպ նյութեր