Գերմանիայում ՀՀ դեսպանն այցելել է «Պրովայն» ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար
Մարտի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Դյուսելդորֆում անցկացված «Պրովայն» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար:
Այս տարի «Հայկական» միասնական տաղավարում Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ներկայացվել են «Արմենիա վայն», «Մարան», «Գոլդեն Գրեյփ ԱրՄաս», «Ոսկեվազի գինու գործարան», «ՎանՍևան» և «Վան Արդի» ընկերությունները:
Դեսպան Սմբատյանին ներկայացվեցին ընկերությունների արտադրանքը, տեղեկատվական և գովազդային նյութերը: ՀՀ դեսպանը խոստացավ հնարավորության սահմաններում աջակցել հայկական ընկերությունների համար Գերմանիայում հնարավոր գործընկերներ գտնելու հարցում: