211652_close_icon
views-count1308 դիտում article-date 17:28 15-03-2016

Ծառերի էտի և ձևավորման գարնանային աշխատանքները շարունակվում են

Մայրաքաղաքում շարունակվում են մարտի մեկից մեկնարկած ծառերի էտի և ձևավորման գարնանային աշխատանքները: Գործընթացն իրականացնում են 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունները և մասնագիտացված մեկ կազմակերպություն: Ծառերի էտը ներկայում ընթանում է ինչպես փողոցների հարակից հատվածներում, այնպես էլ բակային տարածքներում: Զուգահեռաբար կազմակերպվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում: Աշխատանքներն ընթանում են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և վարչական շրջանների համապատասխան մասնագետների վերահսկողությամբ։Ծառերի էտի և ձևավորման աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 15-ը։Այդ ընթացքում նախատեսվում է ձևավորել շուրջ 15 000 ծառ, որից 7000-ն արդեն էտվել է:

Նմանատիպ նյութեր