211652_close_icon
views-count21367 դիտում article-date 15:52 15-03-2016

Այս պահին հանրապետությունում դիտվում է արկտիկական օդի բուռն ներհոսք. Գագիկ Սուրենյան

Մարտի 15-ին, ժամը 13:00-ի դրությամբ, հանրապետության տարածքում հյուսիս-արևմտյան կողմից նկատվում է արկտիկական օդի բուռն ներհոսք, որն ուղեկցվում է քամու ուժգնացմամբ, առանձին հատվածներում 18-20մ/վրկ: Լեռնային և նախալեռնային մի շարք շրջաններում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը ժամը 13:00-ին երեկվա նույն ժամի համեմատ նվազել է 10-13 աստիճանով: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում այս պահին 0...-5 աստիճան է, Լոռիում՝ +2...+4. Տավուշում՝ +5...+10, Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Արագածոտնի նախալեռներում և Սյունիքում՝ +7..+8, Երևանում՝ +6...+8: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նաև նշեց, որ մի քանի կայքեր իր նկարով և իր անունից տարածում են ինֆորմացիա, որը կրում է խիստ ծայրահեղ վերնագրեր և ազգաբնակչությանը գցում թյուրիմացության մեջ: Սխալ տեղեկությունից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս հետևել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքին՝ [url=http://mes.am/hy/]mes.am[/url] և Գագիկ Սուրենյան Ֆեյսբուքյան պաշտոնական [url=https://web.facebook.com/gagik.surenyan]էջին[/url]:

Նմանատիպ նյութեր