3317 դիտում
09:20 14-03-2016
Հայաստանը բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած 3-րդ պետությունն է Եվրոպայում. Է. Նալբանդյանի ելույթը ԵԺԿ-ում
Մարտի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի նախաձեռնությամբ Վիեննայում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության արտգործնախարարների հանդիպմանը։
Հանդիպմանը մասնակցում էին տասներկու երկրների արտգործնախարարներ, ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Յոհանես Հանը, ԵԺԿ բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։
Նախարարական հանդիպման օրակարգում էին ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, միգրացիայի հետ կապված խնդիրները։ Քննարկումներ ծավալվեցին Արևմտյան Բալկաններում, Հարավային Կովկասում առկա հարցերի և դրանց լուծման ուղիների, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության շուրջ։
Մասնակցելով քննարկումներին՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ միգրացիոն հոսքերին և նշեց. «Հայաստանն ապաստան է տվել Սիրիայից ժամանած շուրջ քսան հազար փախստականների` այդպիսով հանդիսանալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում»։
Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ միգրացիայի հետ կապված խնդիրների լուծումները փնտրելիս առաջին հերթին հարկավոր է անդրադառնալ դրանց պատճառներին։ Այդ առումով նախարար Նալբանդյանը կարևորեց ահաբեկչության դեմ միասնական պայքարը, սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացը։
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններին, կարևորեց նոր իրավական փաստաթղթի մշակման շուրջ մեկնարկած բանակցությունները՝ ընգծելով, որ նոր համաձայնագիրը կարտացոլի առկա համագործակցության խորությունը և արձանագրված արդյունքները։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԺԿ գործընկերներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ շեշտելով, որ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չկա։
Նմանատիպ նյութեր
1603 դիտում
14:06 04-03-2021
Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից մենք շատ հետ ենք. Փաշինյան
3867 դիտում
21:30 25-05-2016
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԺԿ 40-ամյակին նվիրված միջոցառմանը
Այս բաժնից
1102 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1402 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ