19427 դիտում
15:52 12-03-2016
Նռնակի պայթյունից մահացած 19-ամյա զինծառայող Սարգսի ծնողներին ոչ ոք չի կարողանում հայտնել լուրը
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 19-ամյա Սարգիս Դավիթի Օհանյանի ծնողներին չեն կարողացել հայտնել որդու զոհվելու մասին լուրը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրանց հարեւանները:
Նրանք նշեցին, որ հայրը հաշմանդամ է: Սարգիսը իրենից մեծ երեք եբայր ունի, որոնցից մեկն արտագնա աշխատանքի է: «Ոչ ոք չի կարողանում ուժ հավաքել, որ ծնողներին հայտնի լուրը, վաղն էլ հոգեհանգիստն է»- ավելացրեցին հարազատները:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, նռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 19-ամյա Սարգիս Դավիթի Օհանյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, Չարենցավան քաղաքից է: Նա զորակոչվել էր նախորդ տարվա գարնանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Սարգիս Դավիթի Օհանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
15076 դիտում
10:04 12-03-2016
Արցախի զորամասերից մեկում նռնակի պայթյունից 19-ամյա զինծառայող է մահացել
2242 դիտում
14:31 12-03-2016
Նռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացած 19-ամյա Սարգիսը Չարենցավան քաղաքից էր
Այս բաժնից
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
868 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան