211652_close_icon
views-count3917 դիտում article-date 12:53 11-03-2016

«Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա». Ֆրունզիկի աֆորիզմներից

1.«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր»: 2.«Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ»: 3.«Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է»: 4.«Կյանքը, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրր ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին»: 5.«Մարդու ամենամեծ թերությունը լիարժեքության զգացումի թերարժեքությունն է»: 6.«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»: 7.«Տաղանդավոր մարդր չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում»: 8.«Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա»:

Նմանատիպ նյութեր