Մոսկվան Կիևից փոխհատուցում է պահանջելու՝ իր դեսպանատան կրած վնասի դիմաց
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Կիևից պահանջելու է փոխհատուցում՝ Կիևում Ռուսաստանի դեսպանության շենքի վրա կատարված հարձակման հետևանքով կրած վնասի դիմաց: Այդ մասին նա ասել է REN TV-ին տված հարցազրույցում:
«Անշուշտ, մենք վնասի փոխհատուցում ենք պահանջելու»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ պատրաստվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ քննարկել այդ հարձակումը: Բացի այդ, նա հույս ունի, որ միջազգային հանրությունը ևս ուշադրությունը կդարձի տեղի ունեցող իրադարձությունների վրա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր կրկին Կիևում ՌԴ դեսպանության շենքի առաջ մի քանի հարյուր ցուցարար է հավաքվել, որոնք սկսել են «Մոլոտովի կոկտեյլներ» նետել շենքի վրա: