Արկածային դեպք Երևանում. փրկարարները բարեհաջող կարողացան մեր օրերի «Սասունցի Դավիթին» իջեցնել Քուռկիկ Ջալալու պատվանդանից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթի արձանի վրա մի քաղաքացի է բարձրացել և կա ընկնելու վտանգ:
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած փրկարարները ավտոսանդուղքի միջոցով քաղաքացուն, ով գտնվում էր ոչ սթափ վիճակում և հայտարարոմ էր, որ ցանկություն չունի ինքնուրույն իջնել` կարողացան իջեցնել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` այդ քաղաքացին 58-ամյա Հ. Պ.-ն է, ում նաև տեղում փրկարարները տվել են հեգեբանական օգնություն:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի