3002 դիտում
11:19 08-03-2016
Նորապսակները... նոր քաղաքական հումոր՝ ՀՅԴ-ՀՀԿ նոր քաղաքական համագործակցության մասին
Ազգային ժողովի ոչ դաշնակցական ու հանրապետական պատգամավորների շրջանում ավելացել է քաղաքական նոր հումոր՝ «նորապսակները»: Մասնավորապես, երբ վերջերս Ազգային ժողովում էր Ֆեդերիկա Մոգերինին և հանդիպում էր ԱԺ խմբակցությունների հետ, դրանցից մեկի ներկայուցիչը մանրամասնելով հանդիպման ձևաչափը՝ նկատեց. «Դե, առաջինը նորապսակներն են, հետո արդեն բոլոր խմբակցությունները»:
Հիշեցնենք, որ երբ Դաշնակցություն-Հանրապետական համաձայնագիրը անընդհատ ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր ստորագրվել, առաջինը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատեց. «Կոալիցիոն սերիալ է, քանի որ շատ հուզիչ դրամա է ծավալվում մեր աչքի աոաջ՝ կամ ամուսնանում են, կամ բաժանվում են, մեղադրանք են փոխանակում, հետո նորից են միանում։ Կարծում եմ՝ վատ չեն մտածել, եթե մտածել էին ժողովրդին զվարճացնել, սակայն մի վտանգ կա, որ կարող է ձանձրացնեն, և կոչ եմ անում հետաքրքիր սյուժե մտցնել զարգացող ռոմանսի մեջ»:
Ինչպես այսօր գրել էր ՉԻ-ն՝ հանրապետականներին այնքան էլ դուր չի եկել, որ կրթության և գիտության դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանը հրաժարվել է ժամանակին Արմեն Աշոտյանին սպասարկող թանկարժեք մեքենայից և օգտվում է այն մեքենայից, «որն ի պաշտոնե հատկացված է նախարարին», քանի որ նրանք քայլը գնահատել են որպես չստացված PR։
Մյուս կողմից դժգոհություն է հասունանում նաև Լևոն Մկրտչյանի հարզազրույցների կապակցությամբ, որոնցով նա արդեն մի քանի անգամ հասարակությանը հետևողականորեն երկու հստակ մեսիջ է ուղղում: Մեսիջ առաջին, որ Արմեն Աշոտյանի օրոք հանրակրությունը կուսակցականացվել է՝ հանրապետականացվել: Եվ մեսիջ երկրորդ, որ հանրակրթական համակարգում կա շատ թույլ ավագ դպրոց:
Նմանատիպ նյութեր
7510 դիտում
18:47 24-02-2016
Ստորագրվեց ՀՅԴ - ՀՀԿ քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4885 դիտում
14:41 24-02-2016
ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագիրը կստորագրվի այսօր` Բաղրամյան 26-ում
1427 դիտում
18:07 25-06-2015
Մասաչուսեթսում նորապսակները վիճակախաղով 15 մլն դոլար են շահել
Այս բաժնից
1117 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1162 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
886 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան