ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագիրը կստորագրվի այսօր` Բաղրամյան 26-ում
Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, նախագահական նստավայրում ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև կստորագրվի քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը, ինչի մասին լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հուշագիրը ստորագրելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
4-5 էջանոց փաստաթղթի բովանդակության մասին կողմերը խուսափում են խոսել` բովանդակությունը կհրապարակվի, հասարակությունը կտեղեկանա:
Ըստ Արմեն Ռուստամյանի` փաստաթուղթը ապագային միտված հարցերի փաթեթ է:
Հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, թե ՀՅԴ դրսի կառույցները դեմ են այս համագործակցությանը, Ռուստամյանը պատասխանեց` ասելով. «Ես այդ օրերին ԱՄՆ-ում էի, որտեղ, իբր թե, «ըմբոստություն» էր, ժողովուրդը դուրս էր եկել շարքերից, բողոքում է… Ես այնտեղ խոսել եմ 3 հազար մարդու առջև և ծափահարություններ են եղել»: