Հաքերներին հաջողվել է պատմության մեջ առաջին անգամ վարակել Apple-ի համակարգիչները
Հաքերները կարողացել են վարակել Apple ընկերության Macintosh համակարգիչները: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Սա պատմության մեջ առաջին դեպքն է,- հայտնել է Palo Alto Threat Intelligence ընկերության ղեկավար Ռայանա Օլսոնը:
Ըստ նրա խոսքերի` մինչ այդ, սովորաբար, հարձակման էին ենթարկվում Microsoft ընկերության ծրագրով օգտվողների համակարգիչները:
Հայտնի է, որ KeRanger անվանումով վիրուսը վարակել է Apple ընկերության Macintosh համակարգիչները Transmission ծրագրի միջոցով: