Ղազախստանում ձյան մեջ ավելի քան 100 մեքենա է խրվել
Ղազախստանի փրկարար ծառայության աշխատակիցներն երեկ տարհանել են ձյան մեջ խրված 105 մեքենա, որոնցում 135 մարդ է եղել։ Այս մասին հայտնում է Interfax֊ը՝ հղում անելով երկրի ԱԻՆ տվյալներին։
Ակտյուբինսկի շրջանում ձնաբքի տակ 60 մեքենա է մնացել, այդ թվում՝ 1 ավտոբուս, 9 բեռնատար։ Փրկարարները հանել են բոլոր մեքենաները՝ տեղափոխելով մայրուղու մաքրված հատված։
Ակմոլինսկի և Կարագանդինսկի շրջաններում ձյան մեջ խրված 20 մեքենա է տարհանվել։
Միջադեպերի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։