211652_close_icon
views-count2562 դիտում article-date 22:03 03-03-2016

ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց. ի՞նչ հարցեր են քննարկվել հերթական նիստում

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվեց ՀՀԿ ԳՄ Գործադիր մարմնի հերթական նիստը: Հանրապետականները նիստում քննարկել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: Անդրադարձ է եղել ընտրական օրենսգրքին եւ ապագայում ԱԺ-ում այդ օրենսգրքի քննարկմանը: Այս մասին նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը: Խոսելով ընտրական նոր օրենսգրքի մասին` նշեց, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե նոր օրենսգիրքը հետընթաց է: Արձագանքելով լրագրողների հարցին` ԱԺ փոխնախագահը չհամաձայնեց, որ էներգետիկայի նախարարի պաշտոնում` Լեւոն Յոլյանին, իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնում` Հովհաննես Հովսեփյանին նշանակելը վարձատվություն էր «Այո»-ի շտաբում կատարած աշխատանքի համար: Նրա խոսքով այդ նշանակումները պայմանավորված էին նրանց պրոֆեսիոնալ ունակությունների հետ:

Նմանատիպ նյութեր