211652_close_icon
views-count13571 դիտում article-date 22:18 29-02-2016

Երևանում հրշեջների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կրակի ճիրաններից փրկել մի ամբողջ բնակելի շենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 29-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 21 շենքի 4-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը` 2 մարտական հաշվարկով և թիվ 15 հատուկ հրշեջ ջոկատը` ավտոսանդուղքով: Ժամանել են նաև 1-03 շտապօգնության ծառայության հերթապահ խումբը, էլեկտրացանցի և գազի ծառայության աշխատակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները կարճ ժամանակում կարողացել են մարել նշված շենքի տանիքում առաջացած փայտյա կառուցատարերի հրդեհը: Հրշեջների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվեց կրակի տարածումը, հակառակ դեպքում չէր բացառվում, որ կրակը արագ կտարածվեր: Դեպքի վայր են ժամանել նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության լեյտենանտ Ա. Գասպարյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը` Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր