Վան Գալի արարքը համացանցի հիթն է դարձել. ֆոտոշարք, տեսանյութ
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի կենտրոնական` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/28/78264/]հանդիպման[/url] (3:2) ամենակարևոր պահերից մեկը ոչ միայն մանկունյանցիների 18-ամյա հարձակվող Ռեշֆորդի դուբլն էր, այլ նաև` թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի բավական էքսցենտրիկ արարքը:
Որպեսզի պահեստային մրցավարին ավելի համոզիչ բացատրի, որ «Արսենալի» խաղացողները սիմուլյացիայի են դիմում, 64-ամյա հոլանդացին ճարպիկ թռիչքով ինքը ընկավ գետնին` սիմուլցացիայի օրինակ ցույց տալով: Ուշագրավ է, որ Վան Գալը մեկ անգամ արդեն նման արտիստական հնարքի դիմել է` 1995թ. Չեմպիոնների լիգայի «Այաքս»-«Միլան» (1:0) խաղի ժամանակ, որտեղ նա հոլանդական ակումբն էր ղեկավարում:
Բնականաբար, այդ դրվագը դարձել է մարզաշխարհում ամեաքննարկվող թեմաներից մեկը, դրա հիման վրա բազմաթիվ զվարճալի մեմեր, ծաղրանկարներ և տեսանյութեր են արդեն ստեղծվել: