Ինչպես է ավարտվել 2 կանանց վեճը, երբ Վարդուհին գնացել է Արաքսյայից պարզաբանում ստանալու
26-ամյա Վարդուհի Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պարզաբանումներ ստանալու նպատակով գնացել է Արաքսյա Խաչատրյանի ճաշարան և կատարել խուլիգանություն, որը զուգորդվել է բռնություն գործադրելով և ուրիշի գույքը վնասելով:
Արդյունքում գործը հայտնվել է դատարանում:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: