Նոր մանրամասներ՝ 16 օր առաջ անհետացած տաքսու վարորդի մասին. նա կնոջն ու որդուն թողել է աներոջ տանը, հետո՝ անհետացել, մեքենան հայտնաբերվել է, իսկ նա՝ ոչ
16 օր առաջ անհետացած 40-ամյա Գարիկ Տերտերյանը տաքսու վարորդ է: Նա մինչեւ անհետանալը կնոջը եւ 3-ամյա որդուն տարել է աներոջ տուն եւ այլեւս չի վերադարձել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղձքի գյուղապետ Արսեն Ավդալյանը:
Միաժամանակ ասել է, որ գնում է պատվեր կատարի եւ գա:
Գյուղապետը պատմեց, որ Գարիկը Երեւանից է եւ սեր է ունեցել ազարտ խաղերի նկատմամբ, ինչի արդյունքում էլ նաեւ մեծ պարտքեր է կուտակել:
«Նրա մեքենան կալոնկաներից մեկում հայտնաբերվել է, բայց ինքը՝ ոչ»,- ավելացրեց գյուղապետը: